Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում կզբաղվեն ժամկետանց սննդամթերքի խնդրով

Հայաստանում կզբաղվեն ժամկետանց սննդամթերքի խնդրով

Ամառային ամիսներին ամենաարդիական խնդիրներից մեկն է դառնում սննդամթերքների ժամկետայնությունը: Այդ հարցով զբաղվում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը: Ինչպես Tert.am-ին հայտնել է կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, այդ հարցի կարգավորման համար կազմակերպությունը պաշտոնական նամակով դիմել է կառավարությանը:

 

Հիմնական ապրանքների թվում, որոնց վրա բացակայում է ժամկետայնության պիտակը, Եղոյանը նշել է բերել խանութներում վաճառվող սառեցված հավերը, հավկիթը և պաղպաղակը:

 

Փորձագետի խոսքերով՝ սպառողներին խաբում են նաև ապրանքների կշռի մեջ: Մասնավորապես, նա բացատրել է, որ հավերը վաճառում են սառեցված վիճակում, իսկ դրանք կշռելու ժամանակ չեն հանում սառույցի քաշը:

 

Եղոյանը նաև անդրադարձել է կառավարության որոշումներից մեկին, որի հիման վրա ընթացիկ տարվա մայիս ամսից դադարեցվել են 70 մլն դրամից էլ քիչ ապրանքաշրջանառություն ունեցող փոքր խանութների ստուգումները: Տվյալ որոշումը կայացվել է հակաճգնաժամային միջոցառումների ծրագրերի շրջանակներում: Այս առումով Եղոյանը նաև ընդգծել է մոնիթորինգի անցկացման կարևորությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ